- Մանրամասները

Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից և մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:
- Մանրամասները

Թույլ չտանք, որ գնանք «առաջ»՝ դեպի անցյալ
Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր և քաղաքական խորհրդի նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապով մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը: Ներկայացնենք ելույթի հիմնական ուղղություններից մի քանիսը:
- Մանրամասները

18 հունիսի 2020թ., Երեւան-Բրուսել: Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցեց Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է:
