«Ժառանգություն» կուսակցություն

 

ՀՀ գործող իշխանությունների կողմից նախաձեռնած հանրաքվեի վերաբերյալ  «Ժառանգություն» կուսակցությունը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել՝ փաստելով, որ անհնար է կեղծված Սահմանադրության առանձին կետի փոփոխության ճանապարհով կյանքի կոչել 2018 թ. համաժողովրդական շարժման արդյունքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների տրամաբանությունը: Իշխանությունը ականջալուր չեղավ հեղափոխության արժեքների ջատագով ուժերի և նրանց համախոհ հանրության պնդումներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է ազգային համաձայնության մթնոլորտում քաղաքական գնահատական տալ անցյալին՝ մշակելով նոր սահմանադրություն, որը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարման ողջ համակարգի ժողովրդավարական ընթացքը՝ իշխանությունն իրապես վերադարձնելով ժողովրդին:

«Ժառանգություն» կուսակցություն

 

Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության  ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է.

«Ժառանգություն» կուսակցություն

 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:

«Ժառանգություն» կուսակցություն

 

Մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը: Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան:

 

«Ժառանգություն» կուսակցություն

 

Մայիսի 9 է, հայոց բազկի ուժով իրականություն դարձած հաղթանակների ու դրանցով պայմանավորված խաղաղության փառապանծ եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեր մեծ ավանդի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: