- Մանրամասները

Գործող իշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով կատարելապես սպառել է Հայաստանի Հանրապետության ազգային շահին ծառայելու՝ ժողովրդից ստացած մանդատը:
Արդեն կարիք իսկ չունենալով վկայաբերելու եղերական պատերազմին առնչվող բազմաթիվ դրվագներ, որոնք արժանապատիվ մարդու համար ինքնաբացարկի լուրջ ազդանիշներ պետք է լինեն, կարելի է՝ իբրեւ անառարկելի իրողության ամփոփիչ հավաստում, մատնանշել նրա ղեկավարի վերջին առցանց ասուլիսը:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, 90 տարեկան հասակում, վախճանվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը:
Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանին, տեր ու տիկին Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյաններին, նրանց ընտանիքի անդամներին, Հովհաննիսյան զարմին եւ բոլոր մերձավորներին՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Սիրառատ, ազնիվ ու մարդամոտ Մեծ մայրիկի, առողջապահական ոլորտի անբասիր մասնագետի, հասարակական եւ ազգային նվիրյալ գործչի բարի անունն ու պայծառ հիշատակը ընդմիշտ կապրեն մեր սրտերում:
«Ժառանգություն» կուսակցություն
Երեւան, 26 Նոյեմբերի, 2021
- Մանրամասները

Համակարգային անգործունեություն ցուցաբերած հայրենի դե ֆակտո իշխանությունների վերարտադրության մղումներն առոչինչ են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանման հրամայականի համեմատ
«Ժառանգություն» կուսակցությունը խորն անհանգստությամբ արձանագրում է, որ 2021թ. մայիսի 27-ի լույս գիշերը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Գեղարքունիքի մարզից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողների՝ ադրբեջանական հրոսակախմբերի կողմից գերեվարումը հետեւանք է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջին ամիսներին ցուցաբերած ակնբախ անգործունեության:

