«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեկընդմիշտ կփակենք Աղետի գոտու հարցը»

Մանրամասները
Փետրվարի 10 2013

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեկընդմիշտ կփակենք Աղետի գոտու հարցը»

Երեւան: Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչության շրջանակներում այցելեց Շիրակի մարզի Սարատակ, Անուշավան, Գետափ, Ձորակապ, Մարալիկ, Հոռոմ, Վարդաքար, Փանիկ, Ազատան, Աշոցք, Ախուրյան գյուղական բնակավայրերը, Արթիկ ու Գյումրի քաղաքները:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը Գեղարքունիքում սպասված հյուր էր

Մանրամասները
Փետրվարի 09 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը Գեղարքունիքում սպասված հյուր էր

Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի երթուղին այսօր Գեղարքունիքի մարզն էր: Վարդենիսի կենտրոնում հավաքվածները ջերմորեն դիմավորեցին թեկնածուին, իրենց գոհունակությունը հայտնելով նրան՝ մարդկանց հետ անմիջական ու անբռնազբոս շփման մեջ մտնելու, տեղերում հասունացած խնդիրները բարձրաձայնելու եւ արդյունավետ լուծումներ առաջարկելու համար:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Կոտայքում շարունակվում է

Մանրամասները
Փետրվարի 08 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Կոտայքում շարունակվում է

Երեւան: Առավոտյան տված մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, ուր հանդիպում ունեցավ ընտրողների հետ: Կարճ ելույթի ավարտին Հովհաննիսյանը, հանձին պռոշյանցի փառապանծ ազատամարտիկ եւ հրամանատար Կարոտի, հարգանքի տուրք մատուցեց բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հուշարձանին:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Մանրամասները
Փետրվարի 07 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Երեւան: Այսօր Արցախյան շարժման 25-ամյակի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ուր հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահական նստավայրում: Նա շնորհավորեց նախագահին այդ կարեւոր տարեդարձի կապակցությամբ եւ իր հարգանքի տուրքը մատուցեց անկախ Արցախը կերտած բոլոր քաղաքացիներին եւ զինվորներին: Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ բոլորս գտնվում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախաշեմին: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Բակո Սահակյանը քննարկեցին ռազմավարական եւ դիվանագիտական նշանակություն ունեցող հրատապ հարցեր:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի հպանցիկ հանդիպումները Արցախի ճանապարհին

Մանրամասները
Փետրվարի 07 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի հպանցիկ հանդիպումները Արցախի ճանապարհին

Երեւան: Այսօր նախընտրական քարոզչության շրջանակից դուրս Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Արցախի ճանաչման վերաբերյալ իր ծրագրային դրույթն իրագործելուց առաջ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաեւ այցելելու Արցախի պաշտպանական բանակի զորամասեր:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով

Մանրամասները
Փետրվարի 06 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով

Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց դահլիճային ձեւաչափով: Կառավարության տան նիստերի դահլիճի լեփլեցուն նախասրահում, որի մուտքն ազատ էր, թեկնածուն հանդիպեց ընտրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու համակիրների հետ եւ ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները, որոնք նա պատրաստվում է ընտրվելու դեպքում կենսագործել՝ հենվելով հանրային լայն շերտերի աջակցության վրա եւ նրանց հետ միասին:

Ավելին …

  • 95
  • 96
  • 97
  • 98
  • 99
  • 100
  • 101
  • 102
  • 103
  • 104

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն