
Երեւան: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց դահլիճային ձեւաչափով: Կառավարության տան նիստերի դահլիճի լեփլեցուն նախասրահում, որի մուտքն ազատ էր, թեկնածուն հանդիպեց ընտրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու համակիրների հետ եւ ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները, որոնք նա պատրաստվում է ընտրվելու դեպքում կենսագործել՝ հենվելով հանրային լայն շերտերի աջակցության վրա եւ նրանց հետ միասին:




