25 փետրվարի 2013թ., Երեւան: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոտանեց Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը, որով այդ կառույցը եզրափակեց 2013թ. նախագահական ընտրությունների կեղծման գործընթացը:
ԿԸՀ-ն իր բոլոր անդամներով, ով ուներ ամբողջական տեղեկատվություն համատարած կեղծիքների` լցոնումների, սպառնալիքների, կրկնակի քվեարկությունների, քվեաթերթիկներ փոխելու մասին` պետք է ենթարկվի պատասխանատվության իր հակաօրինական որոշման համար: «Ժողովրդի ձայնը չի լռելու, - հայտարարեց Ր.Հովհաննիսյանը, - եւ այսուհետ եւս մենք շարունակելու ենք տոնել մեր հաղթանակը սահմանից սահման, մեր երկրի յուրաքանչյուր գյուղում, ավանում եւ քաղաքում:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ չբացառեց, որ մինչեւ մարտի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան` ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները վիճարկելու համար: