«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Բարեւի հեղափոխությունը Տավուշի մարզում

Մանրամասները
Մարտի 06 2013

Բարեւի հեղափոխությունը Տավուշի մարզում

6 մարտի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այցելեց Տավուշի մարզ: Իջեւան քաղաքում Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած քաղաքացիները լսեցին նախ գոտեպնդման եւ շնորհակալության խոսքեր՝ ժողովրդի տոնած հաղթանակի համար, որ արտահայտվել էր փետրվարի 18-ին Հովհաննիսյանին տրված շուրջ 60 տոկոս կողմ ձայներով:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Մանրամասները
Մարտի 06 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

6 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվեցին փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում. «Ժողովրդի հաղթանակը մոտ է»

Մանրամասները
Մարտի 05 2013

Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում. «Ժողովրդի հաղթանակը մոտ է»

5 մարտի 2013թ., Երեւան: Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր այցելեց Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն, որտեղ մարդիկ հավաքվել էին նշելու զոհ գնացած ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: «Մենք այսօր զգում ենք նրա վիթխարի ուժը», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Մեր ազգի համար այս պատմական ժամանակաշրջանում նա մեզ ոգեշնչում, ուժ եւ կորով է հաղորդում»:

Ավելին …

Նախագահական ընտրությունները կվիճարկվեն ՍԴ-ում

Մանրամասները
Մարտի 04 2013

Նախագահական ընտրությունները կվիճարկվեն ՍԴ-ում

Հովհաննիսյանը նոր հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում մարտի 5-ին,
երեկոյան ժամը 5-ին

04 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախընտրական շտաբը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան` պաշտոնապես վիճարկելու 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Հրավիրված մամլո ասուլիսում իրավաբանների թիմը ներկայացնող Կարեն Մեժլումյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հավաստեցին, որ դատարանը է ներկայացվում համապարփակ գործ, որում տեսանելի է իշխանությունների կողմից կիրառված կեղծարարության համակարգային բնույթը:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅ Դաշնակցության եւ «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ

Մանրամասները
Մարտի 03 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅ Դաշնակցության եւ «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ

03 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան

Մանրամասները
Մարտի 03 2013

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան

03 մարտի 2013թ., Երեւան: Մարտի 4-ին, ժ. 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Նույն օրը ժ. 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս:

  • 86
  • 87
  • 88
  • 89
  • ...
  • 91
  • 92
  • 93
  • 94
  • ...

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2025 «Ժառանգություն» կուսակցություն