«Ժառանգություն» կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին, մտերիմներին եւ իր խորին մտահոգությունն արտահայտում բանակում տեղի ունեցած այս ողբերգական մահվան կապակցությամբ։
17 մայիսի 2013թ., Երեւան: Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում: Քննարկմանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը, խմբակցության փորձագետ Ոսկեհատ Իսախանյանը, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի, Երեւանի Պետական Համալսարանի աստվածաբանության ամբիոնի, խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
08 մայիսի 2013թ., Երեւան: 2008 թվականից Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ ժողովրդին պատմական հայրենիքից հայաթափելու փորձը, ցավոք, մտավ առավել ակտիվ փուլ:
3 մայիսի 2013թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհի պայմաններում, որն, ըստ էության, դարձել է պետության զարգացման թերևս գլխավոր խոչընդոտը, Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն: