
«Ժառանգություն» կուսակցությունը խիստ մտահոգ է Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե վատթարացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակից՝ գնահատելով այն որպես օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:

«Ժառանգություն» կուսակցությունը խիստ մտահոգ է Հայաստանի Հանրապետությունում օրըստօրե վատթարացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակից՝ գնահատելով այն որպես օրհասական ու անհապաղ արձագանք պահանջող:

14 հոկտեմբերի 2013թ., Երեւան: Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:

3 հոկտեմբերի 2013թ., Երեւան: Այսօր ՐաֆֆիՀովհաննիսյանն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը եւ պաշտոնատար այլ անձինք:

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:

Քսան եւ երկու տարի առաջ այս օրը՝ 1991թ. սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վերահռչակվեց անկախ պետություն:
Հայաստանի` հազարամյակներ բոլորած պատմական երթում սա ոսկեզoծ տարեթիվ է եւ արժանահիշատակ իրադարձություն: Սա Ուրարտուից սկզբնավորված մեր թագավորությունների եւ 20-րդ դարում կերտված հանրապետությունների ժառանգորդ Հայաստանի արդի Հանրապետության ծնունդն է: Անկախության վերականգնումը հայության ներկա սերնդի կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, որը ենթակա չէ որեւէ նսեմացման կամ զիջման: