Փոփոխությունները ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում

23 հոկտեմբերի, 2013թ., Երեւան: Հոկտեմբերի 22-ին կայացավ«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Նիստում քննարկվող հարցերի թվում վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը զեկուցեցին կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կատարված փոփոխությունների մասին:

Վարչությունն ի գիտություն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելու պարոն Ռուբեն Հակոբյանի որոշումը, խմբակցության նոր ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ քարտուղար Թեւան Պողոսյանի ընտրությունը:

«Ժառանգության» 2007-2012թթ. ԱԺ խմբակցությունում տեղի ունեցած ղեկավարների փոփոխության ոգով ներկա փոփոխությունը նույնպես գնահատվեց բնականոն: