
Հարգելի Սերժ Սարգսյան,
2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեր հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ:

Հարգելի Սերժ Սարգսյան,
2013 թվականի փետրվարի 18-ից հետո Հայաստանի ժողովուրդը փորձում է Ձեր հետ խոսել Նոր Հայաստանի լեզվով՝ ջանքեր չխնայելով ամեն օր այդ լեզուն սովորեցնել Ձեզ:

Ճահճացումից խուսափելու ժամանակը
Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Ազատության հրապարակը շարունակում է էներգիայի աղբյուր հանդիսանալ Նոր Հայաստանի մասին քննարկումների համար: Դժվար չէ կռահել, որ եթե քաղաքական զարգացումներն այսպիսի ընթացք չստանային, մենք հիմա արդեն մտել էինք մեզ ցավալիորեն բնորոշ դարձած ճահճացման հերթական փուլը.

Քաղաքացիական խորհուրդը հարյուրավոր քաղաքացիների բերել էր Ազատության հրապարակ
18 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի իններորդ օրը, Ազատության հրապարակում կայացավ երեկ մեկնարկած քաղաքացիական խորհրդի շարքի երկրորդ հանդիպումը: Այն նվիրված էր քաղաքացիական անհնազանդության խնդրին՝ որպես քաղաքական պայքարի ձեւի: Միջոցառման ընթացքում նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն աշխույժ բանավեճ նախաձեռնեց հավաքված հարյուրավոր քաղաքացիների շրջանում: Ելույթով հանդես եկավ նաեւ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:

17 մարտի 2013թ., Երեւան: Այսօր՝ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի ութերորդ օրը, վերջինիս հրավերով Ազատության հրապարակում անցկացվեց քաղաքական, սոցիալական եւ մշակութային տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բարձրաձայնմանը միտված քաղաքացիական բաց խորհրդի առաջին հանդիպումը: Միջոցառման նախաձեռնողը լրագրող, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ում որպես բանախոս միացավ դասախոս Արա Հարությունյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը: Հարյուրավոր մարդիկ, անտեսելով անձրեւը, հավաքվել էին՝ լսելու բանախոսներին եւ քննարկելու օրվա թեման, որն առնչվում էր նորընտիր նախագահի կողմից կառավարության կազմավորման խնդրին:

16 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, նրան այցելեցին քաղաքական-հասարակական գործիչներ: Երեկոյան կայացավ ռոք-փառատոն «Ոստան հայոց», «Որդան կարմիր» եւ «Դեյդրիմ» համույթների մասնակցությամբ:

15 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիայի հինգերորդ օրն էր: Առավոտյան մեկօրյա հացադուլով Հովհաննիսյանին էր միացել բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը: Օրվա ընթացքում հայտնի դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարածված հաղորդագրությունը եւ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի հարցազրույց-անդրադարձը «Ժառանգություն» կուսակցության նամակին: Երկու տեղեկություններին էլ երեկոյան գումարված հանրահավաքում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը: