
15 ապրիլի 2019թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝ ուրախ ենք հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International) վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:




