
5 փետրվարի 2019թ., Բրյուսել: Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:

5 փետրվարի 2019թ., Բրյուսել: Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:

17 դեկտեմբերի 2018թ., Աթենք: Հայաստանի հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում էր՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:

Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլեւս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում ներդրած ջանքերի համար:

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
«Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։
https://www.facebook.com/Heritage.am/videos/191169035127778/
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, խոսում է Հայաստանի ազգային-ժողովրդավարական վերածննդի, Արցախի ինքնորոշման ու ինքնիշխանության, Հայոց ցեղասպանության, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի եւ եվրոպական քաղաքակրթության ու անվտանգության հետ դրանց կապի մասին: ԵԺԿ կոնգրեսի լիագումար նստաշրջան, Հելսինկի, 7 նոյեմբերի 2018թ.: