Հոդվածների ցուցակագիր

7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

7.1
Կուսակցության վերակազմակերպումը (միաձուլվելը, միանալը, բաժանվելն ու առանձնանալը) կատարվում է կուսակցության համագումարի որոշմամբ՝ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով։


7.2
Կուսակցության լուծարումը կատարվում է համագումարի որոշման հիման վրա` Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։


7.3
Կուսակցության գործունեությունը կասեցվում կամ արգելվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։


7.4
Լուծարման դեպքում կուսակցության գույքն ուղղվում է կուսակցության նպատակների եւ խնդիրների իրականացմանը, իսկ եթե դա անհնար է՝ փոխանցվում է պետական բյուջե։


7.5
Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես` «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: