Հոդվածների ցուցակագիր

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

5.1
Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, կուսակցական անդամավճարները, օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։


5.2
5.1 կետում նշված՝ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։


5.3
Կուսակցության հիմնադիրների եւ անդամների՝ սեփականության իրավունքով կուսակցությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները եւ անդամները կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն կուսակցության պարտավորությունների, իսկ կուսակցությունը՝ իր հիմնադիրների եւ անդամների պարտավորությունների համար։