2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1
Կուսակցության գործունեության գլխավոր նպատակն է՝ հենվելով համամարդկային եւ ազգային արժեքների, անցյալի քաղաքակրթական ժառանգության վրա, նպաստել հայ ժողովրդի բարեկեցիկ, արժանապատիվ կյանքի հաստատմանը եւ գալիք սերունդներին ժառանգել զարգացած ու բարգավաճ ազատ Հայրենիք, մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների կազմավորմանը եւ դրանց գործունեությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին։
Յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանների իրագործումը ենթադրում է հետեւյալ խնդիրների լուծումը.
ա) Հայաստանում ժողովրդավարական, իրավական պետության կայացում.
բ) քաղաքացիական նախաձեռնությունների մշակում եւ ներդրում, քաղաքացիական հասարակության կայացում.
գ) հայ հասարակական-քաղաքական եւ պետական մտքի ու ավանդույթների կուտակված ժառանգության վերարժեւորում, տարածում եւ դրա հիման վրա՝ ազգային առաջընթաց ապահովող պետական շինարարության հայեցակարգի մշակում ¨ կենսագործում.
դ) օրենսդրության կատարելագործում՝ առավելագույնս համապատասխանեցնելով հասարակության եւ քաղաքացու պահանջմունքների բավարարմանը.
ե) ՀՀ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը եւ կազմավորմանը մասնակցություն՝ ազատ ընտրությունների միջոցով։
2.2
Կուսակցությունն իր կանոնադրական նպատակները եւ խնդիրները արդյունավետ իրականացնելու համար կարող է կազմակերպել խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել իր կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից բխող ծրագրեր ու իրավասության սահմաններում կատարել այլ աշխատանքներ։
2.3
Կուսակցությունը համագործակցում է ՀՀ պետական եւ ոչ պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների, այլ կուսակցությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ։
2.4
Կուսակցությունը կարող է այլ պետություններում հիմնել ներկայացուցչություններ՝ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով։
2.5
Կուսակցությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ։
2.6
Կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում հիմնում է տարածքային ստորաբաժանումներ։