
Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…
Համո Սահյան
Այսօր փետրվարի 18-ն է: Վերջին նախագահական ընտրություններից հետո պատմություն դարձավ եւս մեկ տարի՝ նախորդ երկուսի նման սա էլ անպտուղ, սին ու հիասթափեցնող: Այդպիսով՝ հնգամյա ժամկետի մեծ մասն անցավ՝ ի ցույց դնելով ժողովրդին «Ապահով Հայաստան» խոստացած վարչախմբի խոսքի ու գործի սնանկությունը: Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին համատարած ընտրակեղծիքներով անցած հանրաքվեն իր հերթին եկավ հաստատելու, որ վերից վար իշխանությունների հանցագործ բնույթը չի փոխվել:



