
Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ եւ հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու համար ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին եւ երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով:




