«Ժառանգությունը» գումարեց համապետական խորհրդի նիստ

19 նոյեմբերի 2016թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրեց քաղաքական խորհրդի հատուկ նիստ, որին մասնակցում էին շուրջ հիսուն պատվիրակներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ներկայացուցիչներ կուսակցության կանանց խորհրդից եւ երիտասարդական թեւից:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը ընդլայնված կազմով քննարկեց հանրապետությունում եւ նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակը՝ ուշադրության կիզակետում պահելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին ծավալվող զարգացումներն ու հնարավոր տարբերակները: