«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մանրամասները
Հունիսի 25 2015

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը  ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Ավելին …

Ժառանգություն. իշխանությունը կեղծ է, եւ ուրիշ ոչինչ

Մանրամասները
Հունիսի 23 2015

Ժառանգություն. իշխանությունը կեղծ է, եւ ուրիշ ոչինչ

Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում: 

Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է եւ իրական չարիք, ուստիեւ ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման: 

Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Գյումրի-Երեւան
23 հունիսի 2015

Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ

Մանրամասները
Հունիսի 22 2015

Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի  Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ավելին …

Քըրք Քըրքորյան. Րաֆֆիի հարգանքի տուրքը

Մանրամասները
Հունիսի 18 2015

Քըրք Քըրքորյան. Րաֆֆիի հարգանքի տուրքը

Նա Արեւմտյան Հայաստանի զավակն էր: Բայց այլ հողի անապատներում էր, աշխարհի մյուս ծայրում, որտեղ էլ կառուցեց իր կայսրությունը: Նա տիրացավ խաղատների, ֆիլմերի ստուդիաների, ավիաուղիների: Սակայն, ինչն ավելի կարեւոր էր ու մնայուն, նա գերեց մեր սրտերը եւ ոգեկոչեց մեր խիղճը: Նրա համար ոչինչ անհասանելի չէր: Ամերիկյան անապատն իրեն էր պատկանում:

Ավելին …

«Ժառանգությունը» հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Մանրամասները
Հունիսի 12 2015

«Ժառանգությունը»  հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

12 հունիսի 2015թ., Երեւան:​ Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում  «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը  հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ  պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ),  պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ:

Ավելին …

Ժառանգության հայտարարությունը հալեպահայության օրհասական վիճակի առնչությամբ

Մանրամասները
Հունիսի 11 2015

Ժառանգության հայտարարությունը հալեպահայության օրհասական վիճակի առնչությամբ

1896-1923թթ. Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կանգնած է մի նոր լրջագույն մարտահրավերի առջեւ: Սիրիայում արյունալի իրադարձությունների հետեւանքով այդ երկրի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունն արդեն լքել է ռազմական գործողությունների գոտին: Սակայն ISIS իսլամ ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին եւ հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերեւում կախված է լիակատար բնաջնջման վտանգը:  Նույնը սպառնում է նաեւ մյուս քրիստոնյա եւ եզդի փոքրամասնությանը:

Ավելին …

  • 61
  • 62
  • 63
  • 64
  • ...
  • 66
  • 67
  • 68
  • 69
  • ...

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն