«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Մանրամասները
Ապրիլի 24 2018

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

 

«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում:

Ավելին …

Հայաստանը ճգնաժամի մեջ. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը

Մանրամասները
Ապրիլի 22 2018

Հայաստանը ճգնաժամի մեջ. «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է քաղաքացիների դեմ համատարած բռնությունը

 

Այսօր, ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը Հանրապետության դե ֆակտո վարչապետը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը, որը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) դիտորդ անդամ է, հրամայեց եւ իրագործեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալությունները, որոնք խաղաղորեն բողոքում էին երկրում արդարություն հաստատման եւ մասնավորապես նրա հրաժարականի համար:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Մանրամասները
Ապրիլի 19 2018

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։

Ավելին …

Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց վարչության նախագահ

Մանրամասները
Փետրվարի 25 2018

Երեւան: Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային ուղերձը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

Մանրամասները
Փետրվարի 24 2018

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային ուղերձը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, ու գընում ենք մեր ճամփով…
Հովհաննես Թումանյան

 Մեծարգո հայրենակիցնե´ր, բարեկամնե´ր, գործընկերնե´ր:

Փետրվարը մեր նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի զարթոնքի ամիսն է, հայոց կամքի ու տոկունության խորհրդանիշը: 1988-ի փետրվարին էր, որ ազգովի ոտքի ելանք` փշրելու օտարի լուծը, նվաճելու սեփական հողի վրա սեփական ապագան կերտելու, ազատ ու ինքնիշխան ապրելու մեր իրավունքը: Փետրվարին էր, որ Ստեփանակերտի եւ Երեւանի փողոցներն ու հրապարակները հեղեղած հարյուր հազարավոր մարդիկ հստակ գիտակցեցին սրբազան գոյապայքարի վաղուց հասունացած հրամայականը եւ դրանից հետքայլ կատարելու անկարելիությունը:

Ավելին …

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30 ՏԱՐԻՆ

Մանրամասները
Փետրվարի 24 2018

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30 ՏԱՐԻՆ

Արմեն Մարտիրոսյանն ընտրվեց վարչության նախագահ

Երեւան: Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց  մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

Ավելին …

  • 39
  • ...
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • ...
  • 46
  • 47
  • 48

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն