ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
- Մանրամասները

Րաֆֆի Հովհաննիսյանը` Երեւանի քաղաքապետի թեկնածու
10 սեպտեմբերի 2018թ., Երեւան: Ազնավուրի հրապարակում գտնվող հանրաճանաչ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի դիմաց «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հավաքեց իր թեկնածուներին, կամավորներին, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին` Երեւանի քաղաքապետի ու Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տալու համար:
Ծանուցում. «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը
- Մանրամասները

Ի գիտություն մայրաքաղաքի հանրության եւ զանգվածային լրատվության միջոցների՝ հայտնում ենք, որ սեպտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կ/թ հարող տարածքում) կտրվի Երեւանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք ընտրությունների «Ժառանգության» քարոզարշավի հրապարակային մեկնարկը: Այն կուղեկցվի բացօթյա ասուլիսով:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԻՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
- Մանրամասները

Հովհաննիսյանը Երեւանի համապարփակ գույքագրման կոչ է անում
4 սեպտեմբերի 2018թ., Երեւան: Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:
Հանդիպման կոչ Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին
- Մանրամասները

Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն
Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
Անահիտ Թարխանյան, «Երեւանի հանրություն» դաշինք
Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
- Մանրամասները

Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը, Խուրշուդյանը գլխավորում են կուսակցության ցուցակը
30 օգոստոսի 2018թ., Երեւան: Օգոստոսի 29-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պաշտոնապես ներկայացրեց սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին «Ժառանգության» գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
