30 մայիսի 2019 թ., Ստեփանակերտ: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանը հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրակայման խնդիրները կառավարման տարբեր մակարդակներում՝ գործադիր, օրենսդիր եւ իրավական, ինչպես նաեւ Արցախի ու Հայաստանի անվտանգության, ժողովրդավարական առաջընթացի ծրագրերը: