10 հունիսի 2019 թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը եւ խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Հունաստանի խորացող փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հատկապես համագործակցության նոր՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակում քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրթական հարաբերությունների արդյունավետ զարգացման հեռանկարները: «Ժառանգություն»-ն ընդգծեց, որ հայ եւ հույն ժողովուրդների ավանդական կապերը ամրապնդման մեծ ներուժ ունեն եւ՛ մեր տարածաշրջանում, եւ՛ Եվրամիության շրջանակներում: