
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։
Երեւան: Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, ու գընում ենք մեր ճամփով…
Հովհաննես Թումանյան
Մեծարգո հայրենակիցնե´ր, բարեկամնե´ր, գործընկերնե´ր:
Փետրվարը մեր նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի զարթոնքի ամիսն է, հայոց կամքի ու տոկունության խորհրդանիշը: 1988-ի փետրվարին էր, որ ազգովի ոտքի ելանք` փշրելու օտարի լուծը, նվաճելու սեփական հողի վրա սեփական ապագան կերտելու, ազատ ու ինքնիշխան ապրելու մեր իրավունքը: Փետրվարին էր, որ Ստեփանակերտի եւ Երեւանի փողոցներն ու հրապարակները հեղեղած հարյուր հազարավոր մարդիկ հստակ գիտակցեցին սրբազան գոյապայքարի վաղուց հասունացած հրամայականը եւ դրանից հետքայլ կատարելու անկարելիությունը:

Երեւան: Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

13 փետրվարի 2018թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի հետ:

12 փետրվարի 2018թ., Երեւան: Շաբաթավերջին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց դեսպան Արմեն Սարգսյանին` Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ եւ անկեղծ մասնավոր քննարկման համար: Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին եւ մեր ժողովրդին:
Վաղը՝ փետրվարի 13-ին, Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ: