Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը
- Մանրամասները
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, միջազգային հարցելով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանի եւ մամլո խոսնակ Գեւորգ Ղահրամանյանի համատեղ ասուլիսը:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն
- Մանրամասները

Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության վարչության հերթական նիստը: Օրակարգում առաջնային էր կուսակցության խոսնակի եւ միջազգային հարցերով քարտուղարի ընտրությունը:
Կուսակցության վարչության որոշմամբ Գեւորգ Ալբերտի Ղահրամանյանը ընտրվեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Անդրանիկ Վարդանի Գրիգորյանը՝ միջազգային հարցերով քարտուղար:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
29 հունիսի 2017թ.
Երեւան
«Ժառանգություն» կուսակցության տասնմեկերորդ համագումարը. Հովհաննիսյանը՝ վերընտրվեց նախագահ
- Մանրամասները

25 հունիսի 2017թ., Երեւան: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» նիստերի դահլիճում՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, իր աշխատանքը սկսեց «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարը, որին մասնակցում էին 187 պատվիրակներ, ինչպես նաեւ հյուրեր հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններից:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության տասնմեկերորդ համագումարում
- Մանրամասները

Համագումարի մեծարգո պատվիրակնե´ր,
Պատվարժան հյուրե´ր:
Պայքարի ու հաղթանակների բովով անցած աննկուն Նելսոն Մանդելան մի առիթով ասել է. «Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել իր ամեն մի անկումից հետո»: Վերջին շրջանում «Ժառանգությունը», ինչպես հայտնի է, ցավալի ցնցումներ ու ելեւէջներ ունեցավ, ոմանք՝ անկիրթ ու փոքրիկ որոշ գործիչներ, նույնիսկ շտապեցին գուժել կուսակցության, ինչպես նաեւ ավելի ուշ ստեղծված մեր նախընտրական դաշինքի մահը: Բայց, փառք Աստծո, «Ժառանգությունը» կարողացավ շտկել մեջքը եւ ռահակիցների մեծամասնության հետ կրկին «մարտադաշտում» է՝ պատրաստ հաղթական ավարտին հասցնելու սկսած գործը: Արդար պայքարի առաքելությամբ ծնված ուժը հնարավոր չէ ջլատել, կոտրել նրա պայքարի թափը, խոտորել իր ուղուց:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ 2017
- Մանրամասները
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀՌՉԱԿԱԳԻՐ
25 հունիսի 2017
Երեւան

Անցած խորհրդարանական «ընտրությունների» արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ հանրակարգային, տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ եւ ունի իր քաղաքացիների միասնական, հետեւողական ջանքերի ու պայքարի կարիքը՝ շտկելու համար ողնաշարը արտաքին եւ ներքին լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ:
