- Մանրամասները

Մինչ Հայաստանի քաղաքական կուսակցությունները պատրաստվում են 2017-ի գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին, ԱԺ երկու գումարումներին խորհրդարանում Հայաստանի ընդդիմությունը ներկայացրած «Ժառանգություն» կուսակցությունը վերածվել է իշխանական հարձակումների առանձնակի թիրախի: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ քաղհասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը մնում են անազատության մեջ` սպասելով դատավարության, որտեղ զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու եւ անհիմն մեղադրանքներով նրանց կարող են դատապարտել 4-10 տարի պատժաչափերով ազատազրկման:
- Մանրամասները

Cher President Daul,
It is with great regret that I report that three of Heritage's senior members (vice president Armen Martirosyan, spokesman Davit Sanasaryan, and civil-society liaison Hovsep Khurhsudyan), and rights activist Andrias Ghukasyan, all of them model, law-abiding citizens, have just been arrested, without the possibility of bail, for guiding a peaceful demonstration and standing as buffer between citizens and policemen and thus ruling out any violence between the two.
- Մանրամասները

Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար:
- Մանրամասները

21 հուլիսի 2016թ., Երեւան: Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է այս օրերին Հայաստան այցելած՝ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ: Նրանք քննարկել են Հանրապետությունում տեղի ունեցող ներկա իրադարձությունները, տարածաշրջանի մարտահրավերները եւ հայ-ամերիկյան հարաբերությունները:
ԱՄՆ կոնգրեսում Կոստան ներկայացնում է այն շրջանը, որն ընդգրկում է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը, որտեղ ծնվել է Հովհաննիսյանը:
- Մանրամասները

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով:
