- Մանրամասները
Ժառանգություն կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ԱՔԿՄՀ) իններորդ Գլխավոր վեհաժողովին, Կուալա Լումպուր, 1-4 սեպտեմբերի 2016 (անգլերեն):
- Մանրամասները

Անառարկելի փաստ է այն, որ 1995-ից սկսված Հայաստանի Հանրապետությունում բոլոր համապետական եւ ՏԻՄ ընտրությունները, սակավաթիվ բացառություններով, կեղծվում են օրվա գործող իշխանությունների կողմից: Սակայն «Ժառանգությունը», լինելով մասնակցային ուժ, 2002թ.-ին իր հիմնադրումից ի վեր մշտապես օգտագործել է իշխանությունների ապօրինություններին դիմադրության ցանկացած հարթակ եւ հնարավորություն, այդ թվում ընտրությունները՝ հասնելու համար ժողովրդի կամարտահայտության գրանցմանը՝ սահմանադրության առաջին եւ երկրորդ հիմնարար կետերի իրացման նպատակով:
- Մանրամասները

Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազգային պետություն, ասպարեզ իջավ 25 տարի առաջ: Դա կայացած փաստ է, եւ մենք հպարտ ենք դրա համար: Ողջունում ենք հոբելյանը եւ վերստին պնդում, որ Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից:
2 սեպտեմբերի 2016
Երեւան
- Մանրամասները

Երեւան, 25 օգոստոսի 2016թ.: «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը: Այդուհանդերձ, պետք է նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետեւում:
- Մանրամասները
25 օգոստոսի 2016թ., Երեւան: «Ժառանգույթուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ Եվրոպայի պառլամենտի անդամ, ՀՀ պատվավոր հյուպատոսը Լյուքսեմբուրգում՝ Ֆրանկ Էնգելը, այսօր հանդիպեցին Երեւանում: Նրանք քննարկեցին Հայաստանում եւ Արցախում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաև Եվրոպա-Հայաստան հարաբերությունները:
