Րաֆֆի Հովհաննիսյան. Դրոշակի պատգամը
- Մանրամասները
Այսօր նշվում է Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, եւ մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ: Բերկրանքի եւ հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր:
«Ժառանգությունն» անցկացնում է համապետական խորհրդակցություն
- Մանրամասները
Դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան բնույթը, ահազանգում Հայաստանի ժողովրդավարական անկումը
28 փետրվարի 2022թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:
Րաֆֆի Հովհաննիսյան. Փաշինյանի առաջարկած «Հայկական խաչմերուկը» թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքն է
- Մանրամասները
Factor TV-ի զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
-Պարո՛ն Հովհաննիսյան, խոսենք Հայաստանի ապագայի մասին․ ո՞ւր է գնում այսօր պետությունը։ Իշխող ուժին եթե լսենք, ասում են՝ հարաբերությունների կարգավորման ենք գնում հարևանների հետ, խաղաղություն ենք բերելու երկրին։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ի՝ տարածաշրջանում գործոն լինելու տարբերակներից մեկը Միութենական պետությունը կարող է լինել։ Դուք այս տեսակետներից որի՞ կողմնակիցն եք։
«Ժառանգություն». Համազգային շարժման 34-րդ տարեդարձի առթիվ
- Մանրամասները
Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:
«Ժառանգություն». Դատական իշխանությունը դարձրիք համակ քաղբանտարկյալ
- Մանրամասները
Հանրապետության բոլոր իշխանությունների օրոք անիրավաբար պահվել են քաղաքական բանտարկյալներ՝ անկախ եզրույթի համար ստեղծված եվրոպական կամ այլ տեխնիկական սահմանումներից: