«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Հանրապետության հրապարակում

Մանրամասները
Օգոստոսի 09 2022

Ս.թ. օգոստոսի 9-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մամլո ասուլիսը։

Սեպտեմբերի 1-ին կլինեմ Աղավնոյում․ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը

Մանրամասները
Օգոստոսի 05 2022

Ս.թ. օգոստոսի 5-ին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում (Երևան, Երզնկյան 75) կայացավ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ասուլիսը։

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ

Մանրամասները
Օգոստոսի 01 2022

Արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ

 

1 օգոստոսի 2022թ., Աղավնո, Արցախի Հանրապետության սահմանակետ։ Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։

Ավելին …

Ր․Կ․ Հովհաննիսյանը Ռ․Թ․ Էրդողանին․ Հայաստանի «ակնկալիքները» առանց նախապայմանների

Մանրամասները
Հուլիսի 27 2022

R. K. HOVANNISIAN TO R. T. ERDOGAN

 

Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների:

Ավելին …

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը

Մանրամասները
Հուլիսի 22 2022

Դուք ուժեղ եք, որոշեք մեկը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մանրամասները
Հուլիսի 04 2022

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Րաֆֆիի քաղաքացիական հրավերը

 

Քաղաքացի Փաշինյան

 

Հանդիպենք Եռաբլուրում, ծնկաչոք աղոթքի։ Առանց խցիկների կամ «ստատուս»-ների։ Օրն ու ժամը՝ ձեր հայեցողությամբ:

Մաքուր եւ ազնիվ լինելու դեպքում՝ միգուցե ամեն ինչ տեղն ընկնի։

Այս տարբերակը նախընտրելի է։ Հանկարծ չուզենաք՝ կարող ենք հանդիպել հեռուստաեթերում՝ հանրային, թե ազատական։ Քանի որ երկուսի «դոստուպն» անգամ ինձ համար վաղուց անմատչելի է, մանրամասները դարձյալ ձեզ եմ թողնում։

Սա բառախաղ չէ։ Համաքաղաքացու վերջին ճիգերն են՝ խղճի հաշտեցում պեղելու, Հայոց պատմագրության աղետաբեր ընթացքը շտկելու, Հայրենիքին, հաջորդ զինվորին սպառնացող բախտորոշ բռնահարվածը շեղելու համար։

Մենք մեզ պետք է հերթափոխենք, թե չէ՝ մեզ են փոխելու, պետությունն էլ՝ հետը։

Ավելորդ բաներ չգրեմ։ Սպասում եմ, կամ էլ՝ ոչ։

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
4 հուլիսի 2022
Երեւան

  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2025 «Ժառանգություն» կուսակցություն