Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երեկ ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երեւան: «Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը:
Երեւան: Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում Գեւորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:
Եվրասիական Միությունը ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից առաջադրված գաղափար է, որը շատերին թվում է երկու տասնամյակ առաջ աշխարհի քարտեզից վերացած ԽՍՀՄ-ի հոգեդարձման փորձ: Թերեւս զուր… խորհրդային ՊԱԿ-ում ծառայած մարդը հազիվ թե իրականության համարժեք ընկալման այնքան խնդիրներ ունենա, որ կարծի, թե այսօրվա Եվրոպայում կամ Ասիայում հնարավոր է ԽՍՀՄ-ի կամ դրա որեւէ նմանակի վերականգնում: ՊԱԿ-ի կադրային սպայից շատ ավելի սպասելի է, որ առաջնաբեմի իր գործողություններն ու քայլերը քող ծառայեն կուլիսներում պրագմատիկ խնդիրներ լուծելու, “ծրագիր մաքսիմում” թմբկահարելով “ծրագիր մինիմում” իրականացնելու համար:
Երեւան: «Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ արձանագրում է.