
Հայաստանի Հանրապետության անկախությունը բոլորում է իր 29-ամյակը, 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ընթացքում հայոց ընտրողները բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս անկախ, ժողովրդավարական պետություն հռչակելու որոշմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն արդեն հաստատեց մեր ելքը ԽՍՀՄ կործանված կայսրությունից և մուտքը անկախ, ինքնիշխան պետության կառուցման ուղի:



