Հանդիսավոր բացում Կալիֆորնիայի համալսարանում
- Մանրամասները

Կալիֆոռնիայի պետական համալսարանի «Ռոյս» սրահում օրերս տեղի ունեցավ «The Promise Armenian Institute»-ի հանդիսավոր բացման արարողությունը:
Նկարում` հանդիսավոր միջոցառման մի խումբ մասնակիցներ: Ձախից աջ` Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, Կարին Հովհաննիսյանը, Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Սինդի Ֆանը, համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ դոկտոր Էրիկ Իսրայիլյանը:
19 նոյեմբերի 2019թ., Լոս Անջելես, Կալիֆոռնիա:
Լուսանկարը` Ստեֆընի Կինանի (Getty Images for UCLA)
«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցեց ԵԺԿ Զագրեբյան գագաթաժողովին
- Մանրամասները

2019թ. նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի և դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաև Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը:
Շանհայի համաժողովում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ
- Մանրամասները

7 նոյեմբերի 2019թ., Շանհայ, Չինաստան: ՀՀ առաջին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 4-7-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում էր «Հոնգյաոյի երկրորդ միջազգային տնտեսական համաժողովին՝ նվիրված Չինաստանի 70-ամյա զարգացմանն ու համայն մարդկության համար ընդհանուր ապագայի կերտմանը»:
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը. հնարավորինս կանխել Թուրքիայի ռազմական ագրեսիան
- Մանրամասները

Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
Վտանգները շատ են. այս շարժմանը պետք է միս ու արյուն տանք. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր վերադարձի մասին
- Մանրամասները
Րաֆֆի Հովհաննիսյանը երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն, նա նորից ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: «Երիտասարդությունը խնդրել է, որ վերադառնամ, մի քիչ խորհուրդ տամ, ես էլ ընդառաջել եմ, բայց մեր վարչությունը՝ Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը շարունակում են կուսակցության առօրյա ղեկավարումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
