«Ժառանգություն» կուսակցություն
Toggle Navigation
  • Գլխավոր
  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Ծրագիր
    • Հռչակագիր
    • Բանաձև
    • Նախընտրական ծրագիր
  • Լուրեր
  • Հետադարձ կապ
  • Հայերեն
  • English (UK)

«Ժառանգություն». Իջնել սեփական «ԵՍ»-ի բարձունքից եւ դուրս գալ ներկայից անցյալ ձգվող վտանգավոր տեղապտույտից

Մանրամասները
Մարտի 15 2022

«Ժառանգություն» կուսակցություն

 

Հայաստանի եւ Արցախի շուրջ սեղմվող թուրք-ադրբեջանական օղակը գնալով ավելի ու ավելի է պրկվում: Արդեն մեկ շաբթից ավել, քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, հումանիտար աղետի է ենթարկվում Արցախի բնակչությունը, ինչը հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի ենթակայության ներքո արցախահայության՝ ցանկացած կարգավիճակով մնալու անհնարինությունը:

Ավելին …

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հարցազրույցները

Մանրամասները
Մարտի 06 2022

1. 168ժամ լրատվական «Օրախնդիր» հաղորդաշար, 5 մարտի 2022թ.

 

2. Հ2 հեռուստաընկերություն «Խոսքի իրավունք» հաղորդաշար, 2 մարտի 2022թ.

Րաֆֆի Հովհաննիսյան. Դրոշակի պատգամը

Մանրամասները
Մարտի 02 2022

«Ժառանգություն» կուսակցություն

Այսօր նշվում է Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, եւ մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ: Բերկրանքի եւ հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր:

Ավելին …

«Ժառանգությունն» անցկացնում է համապետական խորհրդակցություն

Մանրամասները
Փետրվարի 28 2022

«Ժառանգություն» կուսակցություն

 

Դատապարտում է Ադրբեջանի ցեղասպան բնույթը, ահազանգում Հայաստանի ժողովրդավարական անկումը 

 

28 փետրվարի 2022թ., Երեւան: Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հանդիպելով Հանրապետության մայրաքաղաքում, այս տարի առաջին անգամ անցկացրեց համապետական Քաղաքական խորհրդի նիստ:

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված եւ շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:

Ավելին …

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանը բոլոր դեպքերում պիտի զգոն լինի

Մանրամասները
Փետրվարի 28 2022

Րաֆֆի Հովհաննիսյան. Փաշինյանի առաջարկած «Հայկական խաչմերուկը» թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքն է

Մանրամասները
Փետրվարի 18 2022

 

Factor TV-ի զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

-Պարո՛ն Հովհաննիսյան, խոսենք Հայաստանի ապագայի մասին․ ո՞ւր է գնում այսօր պետությունը։ Իշխող ուժին եթե լսենք, ասում են՝ հարաբերությունների կարգավորման ենք գնում հարևանների հետ, խաղաղություն ենք բերելու երկրին։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀ-ի՝ տարածաշրջանում գործոն լինելու տարբերակներից մեկը Միութենական պետությունը կարող է լինել։ Դուք այս տեսակետներից որի՞ կողմնակիցն եք։

Ավելին …

  • 21
  • 22
  • 23
  • 24
  • ...
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • ...

Վարչության անդամներ

  • Անդրանիկ Գրիգորյան
  • Վանիկ Ալեքսանյան
  • Հայկ Գասպարյան
  • Տաթեւիկ Գամաղելյան
  • Նուբար Հակոբյան
  • Գագիկ Մարգարյան
  • Րաֆֆի Հովհաննիսյան

Ժպտա՛ ツ

Անդամագրություն

Անդամագրություն


Դեպի վերև

© 2026 «Ժառանգություն» կուսակցություն