Ինձ Արցախ չթողնելու շան գլուխը թաքնված է Երևանում՝ Փաշինյանն ուզում էր պատժել ինձ իմ ազատ խոսքի համար և թիրախավորեց ընտանեկան մկրտության արարարողությունը: Այս մասին 24TV-ի հաղորդման ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Արցախ մուտք գործելու արգելքի պատճառներին:

Խոսելով՝ օրեր առաջ իր կողմից ներկայացված ազգային վստահության խորհուրդ ստեղծելու անհրաժեշտության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ այն հնարավորություն կտա մեկ տարում երկրում ստեղծված իրավիճակը կայունացնել։

«Մեր ներկայությամբ մեր հայրենիքը փոքրանում է, պետք է պատասխանատվություն վերցնենք: Իմ ներկայացրած առաջարկը փոքր արշինով պետք չէ չափել, համազգային ճգնաժամի, անդունդի առջև ենք կանգնած, պետք է ելքեր գտնենք: Ցավոք, Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, որ պատմության մեջ արժանի մնալու համար պետք է կարողանա իրեն հերթափոխել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։