«Ադրբեջանի ագրեսիան շարունակվող քաղաքականույթուն է, իսկ դրա մեղսակիցը Նիկոլ Փաշինյանն է․ Փաշինյանը մեղսակից է ուղղակի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Մեծարգո պարոն Հովհաննիսյան,
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեր աննկուն պայքարի, քաղաքացիական արժանապատվության բարձր գիտակցության և մեր հասարակության մեջ բարության ու արդարության հավատը սերմանելու համար։ Ձեր քաղաքական և հասարակական ուղին օրինակ է, թե ինչպես կարելի է սիրել և ծառայել հայրենիքին՝ առանց նահանջելու սկզբունքներից։ Թող առողջությունն ու ոգու արիությունը միշտ ուղեկցեն Ձեզ։ Խաղաղություն և ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին։
Սիրով՝
Աշխատակազմ

Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ:
Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ:
Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի:

Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:
Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:
Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:
Եվ իրականություն դարձավ աներեւակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ:
Ակներեւ էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ: Պետությունը տեւապես զիջելու է իր ինքնիշխանությունը, եւ մեր Երկրի ոսկեսերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատեւման:

