![Րաֆֆի Հովհաննիսյանի հանրային ուղերձը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ]()
Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, ու գընում ենք մեր ճամփով…
Հովհաննես Թումանյան
Մեծարգո հայրենակիցնե´ր, բարեկամնե´ր, գործընկերնե´ր:
Փետրվարը մեր նորագույն պատմության մեջ հայ ժողովրդի զարթոնքի ամիսն է, հայոց կամքի ու տոկունության խորհրդանիշը: 1988-ի փետրվարին էր, որ ազգովի ոտքի ելանք` փշրելու օտարի լուծը, նվաճելու սեփական հողի վրա սեփական ապագան կերտելու, ազատ ու ինքնիշխան ապրելու մեր իրավունքը: Փետրվարին էր, որ Ստեփանակերտի եւ Երեւանի փողոցներն ու հրապարակները հեղեղած հարյուր հազարավոր մարդիկ հստակ գիտակցեցին սրբազան գոյապայքարի վաղուց հասունացած հրամայականը եւ դրանից հետքայլ կատարելու անկարելիությունը: