- Մանրամասները
«Ադրբեջանի ագրեսիան շարունակվող քաղաքականույթուն է, իսկ դրա մեղսակիցը Նիկոլ Փաշինյանն է․ Փաշինյանը մեղսակից է ուղղակի»,-այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
- Մանրամասները
- Մանրամասները

Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ:
Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ:
Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի:
- Մանրամասները

Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:
- Մանրամասները

Թշնամին արդեն մտել է մեր պետական տարածք՝ վաղուց և դարձյալ այսօր:
Ամբողջական չենք՝ ոչ տարածքով, ոչ ժողովրդով, ոչ էլ հոգով:
Թշնամին մտել է նաև մեր նիստ ու կաց, դարձել ներքին՝ թափանցելով հանրային կյանքի ամեն մի շերտ ու ծալք: Մեզ դարձրել է սև ու սպիտակ, ներկա ու նախկին, այսինչ-ցի և այնինչ-ցի, ողջ ու մեռյալ:
