Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց դեսպան Ջոն Հեֆերնին

Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնի կողմից:

Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռ. Ռոռաֆը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: