Կուսակցական դրոշներն ու անհատական ամբիցիաները պետք է վայր դրվեն, ընդդիմության ղեկավարները պետք է համեստ ու պարկեշտ լինեն, ամեն մեկն իր ես-ը պետք է չափավորի, որպեսզի պայքարը հաջողի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար, Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Դեռ մտովի լիդեր լինելու մոլուցքը ոմանց մոտ կա, կուսակցական դրոշներն ու անհատական ամբիցիաները պետք է վայր դրվեն։ Պետք է այնպես անենք, որ ընդդիմադիր, համաժողովրդական շարժումը չծնի նոր բռնապետիկներ։ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը պետք է երբեք չունենան վերջին փամփուշտ, թող սա նախավերջինը լինի»,-նշել է Հովհաննիսյանը։

Ըստ նախկին արտգործնախարարի, ազգային ողբերգության նախաշեմին ենք, կարմիր գիծ է, թե ազգային ահազանգ, հասել ենք այդ գծին։ Այսօր հայրենիքը նորագույն պատմության մեջ աննախադեպ գոյաբանական վտանգի տակ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: