Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչչի եղել պետական շահին եւ առավելապես ներկայացրել է արտոնյալներիշահերը, որոնք հասցրել են կուտակելհսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպիաղքատություն եւ հուսալքում:
Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ եւ զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է:
Ժամանակն է շտկելու այս ամենը: Այսօր մենք միասնաբար պահանջում ենք.
1. Հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում.
2. Օրակարգում գտնվող եւ հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում՝մինչեւշահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում.
3. Բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձեւակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի եւ Հայաստանի քաղաքացու շահերը:
Մենք ամբողջապես աջակցում ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բայց այն իրապես տեղի կունենա սոսկիրավունքի գերիշխանության, շրջակա միջավայրի հանդեպ խորը պատասխանատվության եւ հասարակ քաղաքացու` իր հայրենիքին տեր կանգնելուպարագայում:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Քաղաքացի, Հայաստանի Հանրապետություն
25 դեկտեմբերի 2012թ.