Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի 218-րդ թողարկմանը հյուրընկալել էին Պարոն Հովհաննիսյանին:
Հարցազրույցն սկսվեց Փարաքար համայնքի ղեկավարի՝ երեկ տեղի ունեցած սպանությամբ: Բանախոսը համայնքապետի սպանությունը որակեց որպես վախկոտ, տմարդի: «Նրա սպանությունը չկանխեցին այն նույն իշխանության գործակալները, ովքեր շատ արդյունավետ գաղտնալսում էին սրբազաններին, բարերարներին և շարքային քաղաքացիներին՝ ինչ-որ բռնի դեպք կանխելու պատրվակով: Կարելի է ասել, որ սա մեր հանրապետության հիմքերին ուղղված քայլ է, և անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա, տեսնում ենք, որ սա ուղղակի հարված էր ՀՀ պետական համակարգին»,- նշեց պարոն Հովհաննիսյանը: