Մեկնարկեց կանանց խորհուրդների երկօրյա ֆորումը

16 հուլիսի 2015թ., Երեւան: «Քաղաքական կուսակցությունների կանանց խորհուրդների գործունեության աշխուժացումը՝ իբրեւ գենդերային հավասարության եւ զուգակշության հասնելու նախադրյալ» ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի եւ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ երկօրյա խորհրդաժողովը: Այն կրում էր «Կանանց քաղաքական մասնակցության ակտիվացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ» խորագիրը:

Բացման խոսքով հանդես եկան եւ մասնակիցներին ողջունեցին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Միջացառումն անցկացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: