
16 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, նրան այցելեցին քաղաքական-հասարակական գործիչներ: Երեկոյան կայացավ ռոք-փառատոն «Ոստան հայոց», «Որդան կարմիր» եւ «Դեյդրիմ» համույթների մասնակցությամբ:
«Վաղը ժամը 5-ին սկսում ենք Քաղաքացիական ֆորում՝ քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական գործիչներ եւ մտավորականներ կներկայացնեն ապագա Հայաստանի իրենց տեսակետները»,- համերգին նախորդած կարճ խոսքում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջին ֆորումի բանախոսը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
Երկուշաբթի 12:00-ին Ազատության հրապարակում կկայանա Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո-ասուլիսը:
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի
