Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ» կուսակցությունների առաջնորդներ Րաֆիի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար: