«Ժառանգության» կուսակցության Կանանց խորհուրդը նիստ գումարեց

12 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Այսօր «Ժառանգության» կուսակցության գրասենյակում Կանանց խորհրդի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը հրավիրեց նիստ:

Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը եւ արտաքին հարաբերությունների գծով քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Սուսաննա Մուրադյանը ներկայացրեց Կանանց խորհրդի ծրագիրը, այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը զեկուցեց արտաքին հարաբերությունների ոլորտում կուսակցության անդամ կանանց կատարած աշխատանքների մասին:

Քննարկվեց նաեւ Կանանց խորհրդի հատուկ հանձնաժղովների ստեղծման անհրաժեշտության հարցը: