«Քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում և այն իշխանությունն է Ադրբեջանում, հաշտություն չի լինելու երկու ժողովուրդների միջև, որովհետև հարաբերությունը երկու երկրների իշխանությունների միջև ուղղահայաց է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույցի սկզբում: Ըստ նրա՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նախընտրական մի "ռեկվիզիտ" է, որը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ամբիոններից՝ առաջվա քարտեզի փոխարեն: