Զարուհի Փոստանջյան

Սիրելի հայ ժողովուրդ,

Հարգելով մեր նախնիներին, հավատալով սեփական ներուժին և մեր լուսավոր ապագային, hանուն Հայկական բարձրավանդակում ապրելու՝ մեզ պատկանող անօտարելի իրավունքի, հանուն Տիգրան Մեծից ժառանգած արժանապատիվ և հզոր` ազատ, անկախ և միացյալ Հայկական պետության քաղաքացի լինելու մեր իրավունքի, 2013 թվականի փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կայացրեց որոշում:

Այդ որոշմամբ ստանձնեցինք պարտականություն`

Կազմակերպել Մեծ վերադարձ ազգահավաք՝ աշխարհի շուրջ 10 միլիոն հայերին հայրենի հողում հավաքելու և համախմբելու համար,

Աառաջնորդվել Հայոց քաղաքակրթության սկզբնաղբույրով` մեր հայկականի վերականգման, արժևորման և հավերժ շարունակության համար,

Հարգել հիշատակը Ցեղասպանության ենթարկված միլիոնավոր հայերի` ազատագրել մեր հայրենիքը,

Հաղթահարել ցեղասպանության աղետը` միլիոնավոր ցեղասպանված հայերի կյանքը շարունակելու համար լույս աշխարհ բերել միլիոնավոր հայ մանուկներ:

Ճանաչել Արցախի անկախությունը:

Պարտականության և պատասխանատվության գիտակցությամբ փետրվարի 18-ից հայ ժողովուրդի գերակշիռ մեծամասնությունը հետևողական բանեցնում է իրեն պատկանող իրավունքը և անկաշկանդ վարում հայ ազգի շահերին համահունչ քաղաքականություն:

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի խումբ մարդիկ, անտեսելով և անհարգելով հայ ժողովրդի իրավունքը, ցանկանում են հայտարարել հայ ժողովրդին պատկանող Հայաստանի Հանրապետության իշխանության յուրացման մասին:

Ափսոս, որ նրանց դեռ հասու չէ Հայ ժողովրդի պատմական անբեկանելի այս ընթացքի խոչընդոտման փորձերի ձախողված լինելը:

Հնարավոր չէ դիմակայել` կուտակված հազարամյակների ուժի, մեր մեջ հասունացած իմաստության, մեր իղձերի իրականացման և արդարության վերականգնման գիտակցության առկայությանը:

Ուրեմն, հիմք ընդունելով վերը թվարկվածները, 2013 թվականի ապրիլի 9-ին մենք՝ Հայ ժողովրդի զավակներս, հայտարարում ենք հանուն մեր իղձերի իրականացման և արդարության վերականգման Նոր Հայաստանի՝ մեզ բոլորիս պատկանող Հայաստանի հռչակման օր, որի համար գալիս ենք Հայաստանի և աշխարհի տարբեր տեղերից Երևան՝ Ազատության հրապարակ ապրիլի 9-ին ժամը 11-ին: