Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը․

«Չեմ նպաստել Փաշինյանի գալուն, քանի որ չեմ քվեարկել նրա օգտին։ Ասել եմ Փաշինյանի քայլն իմ քայլն էր, քանի որ նա 2018-ին շարունակում էր այն ինչ ես և ուրիշները արել էինք։ Դա ողջ հայ ժողովրդի քայլն էր, իրենը չէր։ Ճիշտ եմ արել, որ մասնակցել եմ ազգային զարթոնքին, որը հետո կուսակցականացվեց և այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները։ Իշխանության մեղքերի համար մեղավոր չեմ, մեղավոր եմ, որ հավատացի ինչ որ խոստումների։ 

Այսօր չունենք հայաստանակենտրոն ու հայկական համակարգային դիվանագիտություն։ Հայաստանը ինքնաոչնչացման, քայքայման եզրին է, այս իշխանության օրոք հնարավոր է վատագույնը։Խաղաղության պայմանագրի պատրանքը մեզ տանելու է նոր պատերազմի, նոր զիջումների։ Բաքվի հետ առցանց բանակցելով Փաշինյանը երկարաձգում է իր իշխանությունը»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա անդրադարձել է նաև Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների հնարավոր ռիսկերին, Լաչինի միջանցքի բացման հավանականությանը՝ նշելով, որ միջանցքը բացելով Ադրբեջանը կստանա զիջումներ ինչպես հայկական կողմից, այնպես էլ թաքուն զիջումներ ռուսական կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

tert.am