
Եվ այսպես, Հայաստանը դատարկող վարչակարգը, մեր լռելյայն թողտվությամբ, հասավ իր ուզածին՝ այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է եւս 10 տոկոսով կամ ընդամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմում է շուրջ 40 տոկոս: Հայաստանի ազգային հարստությունը կողոպտելու, ինքնիշխանությունը փոշիացնելու եւ համազգային պայքարով ազատագրված Արցախը մանրադրամի վերածելու դիմաց օտարի շահերին համահունչ գործող ժամիշխանությունը այդպես էլ չանսաց էլեկտրաէներգիայի թանկացումը հետաձգելու եւ խնդիրն ավելի խորն ուսումնասիրելու՝ ժողովրդի ներկայացուցիչների հորդորներին:



